Yandex Taxi-ն դեմփինգային գներով սնանկացնում է վրացական ընկերություններին

Yandex Taxi-ն դեմփինգային գներով սնանկացնում է վրացական ընկերություններին

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում տաքսի ընկերությունները բողոքում են կանչերի կրճատման համար, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ երկրում սկսել է գործել ռուսական Yandex Taxi ընկերությունը, որը հաճախորդներին սպասարկում է նվազագույն սակագներով։

«200-200» ընկերության հիմնադիր Նիկա Խոպերիան հայտարարել է, որ Yandex Taxi-ն աշխատում է դեմփինգային գներով, որի նպատակը տեղի բոլոր ընկերություններին սնանկացնելն է և վրացական տաքսու շուկայում մոնոպոլ դիրքին հասնելը։

Նրա խոսքերով՝ ընկերությունը ուղեվարձի մոտ 70 տոկոսը վճարում է սեփական գրպանից, ինչի շնորհիվ էլ հնարավոր են դառնում հաճախորդների համար նվազագույն գները.

«Նրանց գներն իրատեսական չեն և ըստ ամենայնի, այն բանից հետո, ինչ մնացյալ բոլոր ընկերությունները կսնանկանան, և Yandex Taxi-ն կդառնա մոնոպոլիստ, գները վերստին կաճեն։

Անհնար է ուղևորին փոխադրել 1.5 լարիով, երբ վառելիքի ծախսը կազմում է 2.5 լիրա։ Այս շուկան չի կարգավորվում պետության կողմից և հետևաբար իրավիճակն ուշադրության կենտրոնում չէ»։



Opinion, pooling and voting