Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի կունենա ամենահիասքանչ բնական երևույթներից մեկը՝ կարմիր (արյունոտ) գերլուսին։
Սա կլինի այս տարվա միակ լուսնի ամբողջական խավարումը, երբ Արևը, Երկիրը և Լուսինը կհաջորդեն իրար, իսկ Լուսինը ամբողջությամբ կգտնվի Երկրի ստվերային կողմում:
Ստվերում հայտնվելուց հետո Լուսինը աստիճանաբար կմթագնի, մինչև կդառնա կարմիր:
Լուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից և հարավ-արևմտյան Եվրոպայից:
Այս անգամ Արևելյան Եվրոպայի, այդ թվում՝ Ռուսաստանի բախտը չի բերել, սակայն ՆԱՍԱ-ն պատրաստվում է «ուղիղ եթերով» հեռարձակել խավարումը, որպեսզի ցանկացողները կարողանան դիտել այն իրենց տներում։
Նշենք նաև, որ Լուսինը սովորականից շատ ավելի մեծ կլինի, քանի որ այն կգտնվի Երկրին ամենամոտ ուղեծրի կետում։ Այս երեւույթը կոչվում է սուպերլուսին։
Հյուսիսային կիսագնդում մայիսի լիալուսինը հաճախ անվանում են «Ծաղկի լուսին», քանի որ այն համընկնում է գարնանային ծաղիկների սեզոնի հետ:
Ամենագեղեցիկ տեսարանը սպասում է ԱՄՆ-ի արևմտյան և Կանադայի բնակիչներին, որտեղ դրախտային ներկայացումը կտևի գրեթե մեկուկես ժամ (84 րոպե):