2023 թվականին Վրաստանում կփոխվեն ներքին տարանցման կանոնները, որոնց համաձայն, օտարերկրյա ապրանքները կտեղափոխվել ժամանակավոր պահման պահեստներից եւ մաքսային պահեստներից երկրի տարածքում առանց մաքսատուրքի եւ հարկերի գանձման։
Վրաստանի խորհրդարանում ներկայացված օրենքի նախագծում, 23 թվականի մարտի մեկից ներքին տարանցման ձեւակերպման համար 90 օրվա համար սահմանվել է միասնական մաքսատուրք՝ հիսուն լարիի չափով, որը համարժեք է տասնվեց ամերիկյան դոլարին։ Ներկայումս ներքին տարանցումը ձեւակերպվում է իննսուն օրվա համար ամեն օրը մեկ լարի արժեքով։
Փոփոխությունները վերացնում են նաև երկարաժամկետ ներքին տարանցումը, որը տրվում է 365 օրով և արժե 450 լարի։
Օրինագիծը չեղարկում է նաև ժամկետանց ներքին տարանցման սահմանափակումը՝ օրական հինգ լարիի չափով, ինչպես նաև կորցրած համարի վերականգնման համար 30 լարիի վճարը։