ՊՆ ռազմավարական կապերի և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, սոցցանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են Ախալցխայից Գորի ուղղությամբ, երկաթուղու վագոններով տեխնիկա տեղափոխում։
Գերատեսչության տվյալներով՝ տեխնիկան առաջին հետևակային բրիգադի սեփականությունն է, որը ջոկատի մակարդակով դաշտային պարապմունքից հետո վերադառնում էր Գորի։
«Ցանկանում ենք արձագանքել սոցցանցում տարածված տեսանյութին, որտեղ երեւում է երկաթուղով Ախալցխայից Գորի տեխնիկայի տեղափոխումը։ Սարքավորումը առաջին հետևակային բրիգադի սեփականությունն է, որը պլանային ջոկատի մակարդակով դաշտային պարապմունքից հետո վերադառնում էր Գորի քաղաք։
Կոչ ենք անում բնակչությանը զերծ մնալ նմանատիպ բովանդակությամբ տեսանյութեր տարածելուց, ինչը հասարակության մեջ անհիմն խուճապ է առաջացնում։ Նշենք նաև, որ պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մասին մանրամասն տեղեկատվություն է հրապարակել մայիսի 12-ին»,- ասված է հաղորդագրությունում։tv9news.ge