
Այսօր՝ մայիսի 16-ին, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցում, ժամը 15:00-ի սահմաններում, երկու ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել։
Իրար են բախվել Volkswagen Vento և Mercedes-Benz E մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայրում գտնվող մարդկանց խոսքով՝ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Էական վնասներ ունեն միայն մեքենաները։
Վթարի վայրում աշխատում է Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը։