
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիթորինգի Արևմտյան բաժնի աշխատակիցները Զուգդիդիում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել են 3026 տուփ ծխախոտային արտադրանքի ապօրինի պահպանման և իրացման 4 դեպք։
Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավախախտ քաղաքացիներից առգրավվել են ակցիզային ապրանքներ։
3 փաստով, Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1552-րդ հոդվածի համաձայն, կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ և գործի նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են դատարան։
Մեկ դեպքով Վրաստանի հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գործի նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։
Տեղեկությունը տարածում է Prime Time-ը։