
Քարելիի շրջանի Սաղոլաշեն գյուղում հղի կին է մահացել: 30-ամյա կինը սպասում էր իր առաջնեկին և մանկապարտեզներից մեկում դաստիարակ էր աշխատում։
Նրա գործընկերների խոսքով՝ կինը կնունքի արարողության է եղել երբ իրեն վատ է զգացել, մինչ շտապ բուժօգնության բրիգադի գալը կինն արդեն մահացել է ։
Հարազատների խոսքով՝ կինը վարակվել է կորոնավիրուսով և, ինչպես պարզվել է, թրոմբ է առաջացել, որն էլ նշվում է որպես մահվան հավանական պատճառ։ primetime.ge