Մայիսի 13-ին Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի կողմից իրականացվող «Համատեղ բյուջետավորումը հանուն քաղաքացիների շահերի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և տեղի երիտասարդների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդության հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև այն հարցը, թե ինչու տեղի երիտասարդները ներգրավված չեն բյուջետավորման գործընթացում:
«Մենք ցանկանում ենք և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդներն ավելի ակտիվանան և իրենց նախաձեռնություններն առաջարկեն»,- ասաց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։
Հաջորդ օրը նույն ծրագրի շրջանակներում «Մեդիա կենտրոնը» բյուջետավորման խնդիրների վերաբերյալ դասընթացներ է անցկացրել տեղի բնակչության հետ։ Դասընթացի թեմաներն էին տեղական բյուջեն, պլանավորումը և առաջնահերթությունները: