
Հայաստանի մայրաքաղաք Երևանում այսօր հակակառավարական ցույցի ժամանակ ձերբակալվել է 352 մարդ։ Երևանի ոստիկանությունից հայտնում են, որ բոլոր ցուցարարները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, որը նախատեսում է ոստիկանի պահանջին անհնազանդություն։
Հայաստանի մայրաքաղաքում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը ընթանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով։ Երեւանի տարբեր թաղամասերում դիմադրության շարժման անդամները փակում են փողոցները։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթեւեկությունը։
Մայիսի 2-ից Հայաստանում անցկացվում են անհնազանդության ցույցեր։ 1tv.ge