
Ռուսաստանը որպես պատասխան վտարում է Մոսկվայում Իտալիայի դեսպանատան 24 աշխատակցի։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, այդպես է»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Չորեքշաբթի օրը Մոսկվայում Իտալիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։