Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն սկսվել է դպրոցական վերջին զանգի հետ կապված եռուզեռը: Վերջին զանգի արարողությունը անցկացնելու համար թե դպրոցի բակում եւ թե միջոցառումից հետո շրջանավարտները եւ նրանց ծնողները մեծ ծախսեր են կատարում։
Նինոծմինդա քաղաքում բնակիչների հետ զրույցում հասկացանք, որ վերջին զանգի ժամանակ շրջանավարտները գումար են ծախսում զգեստի, կոշիկի, նկարահանումների, վինետկաների, ծաղիկների եւ այլ տեսակ պարագաների համար, որը ի դեպ չի սահմանափակվում միայն դպրոցի բակում կատարվող միջոցառմամբ: Դրան հետեւում է երեկույթը և էքսկուրսիան, ինչպես նաեւ անհատական վերջին զանգի քեֆերը:
«Իմ կարծիքով վերջին զանգը ցուցադրական բան է, առավել ուշադրություն պետք է դարձնել երեխաների ուսմանը եւ կրթությանը: Այսօրվա դրությամբ, ինձ թվում է ոչ մեկն էլ հնարավորություն չունի բայց մեկը մյուսին նայելով ուզած թե չուզած անում են, չնայած այն բանին, որ ամեն ինչ կրկնակի թանկացել է»,- ասում է բնակիչներից մեկը:
Հարցին, թե ինչքանով է պարտադիր, որ սուղ հնարավորությունների տեր մարդը վերջին զանգի խնջույք անի, կամ այն խանգարում է ընդունվելու ծախսերին թե ոչ, մեկ այլ բնակիչ ասաց. «Եթե մարդիկ վերջին զանգ են անում, ապա ամեն ինչ էլ նախատեսել են՝ թե սովորելը եւ թե վերջին զանգի ծախսերը»:
Բնակիչներից ոմանք էլ նշեցին, քանի որ երեխաները շատ կուրախանան, թեկուզ միայն այդ պատճառով արժի եւ պարտադիր է վերջին զանգ անելը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.