
Բորջոմի-Ախալցիխե ճանապարհին՝ Լարեբի գյուղի մոտ, բեռնատար է կողաշրջվել: Միջադեպի հետևանքով զոհեր չկան։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից 9-րդ ալիքին հայտնել են, որ բեռնատարի վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով: