Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ այս փուլում բուժհաստատություններում կամ հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտավորության վերացման հարցը չի քննարկվում, քանի որ այդ տարածքներում վիրուսի տարածման վտանգը դեռ բարձր է: Փոխանցում է Business Media-ն:
Վրակաբանի խոսքով՝ ընթացիկ ամսում և նաև հունիսի առաջին կեսին կորոնավիրուսի վերաբերյալ դիտարկումների արդյունքում կարող է խոսվել հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտավորությունը վերացնելու մասին, բայց ոչ բուժհաստատություններում։
«Դիմակը պատվաստանյութի հետ մեկտեղ համավարակի դեմ պայքարի ամենահզոր զենքն է, չնայած այն հանգամանքին, որ երկրում համաճարակային իրավիճակը կայուն է։ Օրական նոր դեպքերը տատանվում են 50-ից 150-ի սահմաններում։
Բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը ցածր է, և իրավիճակը լիովին կառավարելի է այսօր, սակայն դա չպետք է հանգստացնի մեզ, քանի որ համավարակը դեռ չի ավարտվել։ Այն կավարտվի, երբ աշխարհում իրավիճակը հանդարտվի»,- ասել է Գամկղրելիձեն։
Նշենք, որ մայիսի 2-ից, կառավարության որոշմամբ վերացվել նաև փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը։