NOR ռադիոյին ցանցին գրել է Նինոծմինդա քաղաքի մի բնակիչ, ով չցանկացավ հայտնել իր անունը ասաց, որ բնակիչները շինարարական աղբ են լցրել Կլոր լճի տարածքում։
Ինչպես նշում է քաղաքի բնակիչը, վերջերս ինչ-որ մեկը շինարարական աղբ է բերել և թափել Կլոր լճի ափին։
Ինչպես հավելեց քաղաքի բնակիչներից մեկը՝ «Ինչպե՞ս կարելի է նման վերաբերմունք բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։ Մարդիկ պետք է հոգ տանեն բնության մասին, այլ ոչ թե փչացնեն այն, ինչպես ոմանք են անում»։
NOR ռադիոյն բազմիցս բարձրաձայնել է ու կշարունակի խոսել այս մասին քանի դեռ կլինեն նման անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք հասարակության կողմից
Աղտոտումը սպառնում է մարդու առողջությանը, բույսերի և կենդանիների տեսակային բազմազանությանը և հանգեցնում շրջակա միջավայրի վատթարացման։ Չհարմարվելով շրջակա միջավայրի փոփոխություններին՝ կենդանի օրգանիզմը ձեռք է բերում հիվանդություններ, բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքում՝ հողում կամ ջրում, մարդու օրգանիզմի նյութափոխանակության համար անհրաժեշտ միկրոտարրերի պակասից առաջանում են մի շարք հիվանդություններ, օրինակ՝ ջրում ֆտորի պակասը առաջացնում է ատամների ոսկրափուտ, իսկ յոդինը՝ տեղաճաչաքային խպիպ։
Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, բարձր աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը նպաստում է սպիտակարյունության և քաղցկեղի առաջացմանը։ Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջացնում է բրոնխային հեղձուկի և ալերգիական հիվանդությունների։ Աղտոտման մակարդակը հսկվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներով, սահմանային թույլատրելի արտանետումներով և այլ չափորոշիչներով, որոնք խախտելու դեպքում նախատեսվում են տնտեսական, վարչական և նույնիսկ քրեական (կախված աղտոտման հետևանքներից) պատժամիջոցներ։
Աղբի համար սահմանված տուգանքները՝
Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:
Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:
Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:
Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին: