TBC Capital-ը հրապարակել է բնակելի անշարժ գույքի նորացված ուսումնասիրությունը: Զեկույցի համաձայն՝ Թբիլիսիում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի վաճառքի միջին գինն աճել է 10,7 տոկոսով և հասել 899 դոլարի։
Ըստ վերլուծաբանների՝ միգրացիան գների բարձրացման կարևոր գործոններից մեկն է։
Ընդհանուր հաշվով ապրիլին գրանցվել է 3329 գործարք, ինչը 10,3 տոկոսով ցածր է մարտի ցուցանիշից, թեև 9,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։
TBC Capital-ի տվյալներով՝ ապրիլին Թբիլիսիի բոլոր թաղամասերում անշարժ գույքի գներն աճել են, թեև տարեկան աճի ամենաբարձր տեմպը (+ 16,1 տոկոս) գրանցվել է Սաբուրթալոյում: Երկրորդ տեղը զբաղեցնում է Դիդի Դիղոմին, որտեղ գներն աճել են 14,3 տոկոսով, իսկ Վակեում անշարժ գույքի արժեքն աճել է միջինը 10,9 տոկոսով։
Սաբուրթալոն առաջատար է նաև պահանջարկի առումով, ապրիլին կատարված գործարքների ընդհանուր թվի 20 տոկոսը կատարվել է Սաբուրթալոյում, 18,5 տոկոսը՝ Դիդի Դիղոմիում։
Անշարժ գույքի գների աճի մակարդակն ըստ շրջանների. aliq.ge
1. Սաբուրթալո + 16%
2. Դիդի Դիղոմի + 14%
3. Վակե + 11%
4. Նաձալադևի + 10%
5. Իսանի + 10%
6. Գլդանի + 9%
7. Դիդուբե + 9%
8. Մթածմինդա + 8%
9. Սամգորի + 7%
10. Կրծանիսի + 4%
11. Չուղուրեթի + 1%