Մայիսի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ հարցազրույց չորս թափուր պաշտոնների համար։
Այսօր կայացավ հարցազրույցի եզրափակիչ փուլը, մինչ այդ հայտերի ընդունումն էր։ Թե ովքեր են զբաղեցնելու Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի թափուր պաշտոնները, դեռ հայտնի չէ։
Թափուր աշխատատեղերը հետևյալն են.
Նինոծմինդայի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ;
քաղաքապետարանի գործավարության բաժնի վարիչ;
քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի ավագ մասնագետ.
քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի կրտսեր մասնագետ։
Ըստ քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանի՝ մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջին փուլը փաստաթղթերի ընդունումն է։ Իրենց դիմումը ներկայացրել է 34 քաղաքացի, երկրորդ փուլը հարցազրույց է եղել, որին մասնակցել է 29 հոգի, որից կընտրվեն չորսը։
Ընտրությունների արդյունքները պարզ կլինեն շուտով.