Նինոծմինդա քաղաքի Ազատության 7 հասցեում ցտնվող բազմաբնակարանային շենքի բնակիչները դիմել էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբային խնդրանքով, որպեսզի բարելավվեն շենքի բակերը և փոխվեն մուտքի դռները:
Նշենք, որ 1982 թվականին է շենքը հանձնվել շահագործման, և այդ ժամանակվանից ի վեր ոչ մի բարեկարգում էլ չի իրականացվել, բացի այն, որ շենքի տանիքը փոխվեց 2013 թվականին: Շենքի բակն ու կենտրոնական կոյուղին նույնպես վատ վիճակում են գտնվում, իսկ մուտքի դռները ընդհանրապես բացակայում էին:
Շենքի բնակիչների` մունիցիպալիտետին ուղղված դիմումից հետո տեղական բյուջեից գումար առանձնացվեց և մուտքի դռների փոխարեն տեղադրվեցին երկաթյա նոր դռներ: Բնակիչների խոսքով` նրանք հույս ունեն, որ բակն էլ կբարեկարգվի:
Ներկայումս բազմաբնակարանային շենքում ապրում են 48 ընտանիք:
Մանրամասները մեր նյութում.
Բորիս Ղարսլյան