Վրաստանի բոլոր մաքսակետերը երթևեկության հոսքի կտրուկ աճի պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի, հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Միաժամանակ բոլոր անցակետերում ավելացվել է մաքսավորների թիվը, որպեսզի մաքսային հսկողության ընթացակարգերն անխափան իրականացվեն շուրջօրյա։
Եկամուտների ծառայությունը նշում է, որ ընդունող երկրների տարածքում էլեկտրոնային գրանցման նոր համակարգերի ներդրման պատճառով վերահսկողության ընթացակարգերը ժամանակ առ ժամանակ կարող են հետաձգվել իրենց կողմից։
Հաղորդվում է նաև, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը մշտական կապի մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մաքսային մարմինների հետ՝ ռազմավարական հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար։ Փոխանցում է Newsgeorgia-ն։