
NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի կողքին առկա հողակույտերին։
NOR ռադիոկայանը հայտնել էր, որ մեքենայում եղել են վարորդը և մի կին։ Նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։
Սակայն մեր աղբյուրների համաձայն՝ մեքենայում եղել է նաև 3 տարեկան մի աղջիկ, ով ստացել է կոտրվածքներ։
Վթարի ենթարկված անձինք Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղից են։