Վերջին զանգը Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում. Վիդեո/ֆոտո

Վերջին զանգը Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում. Վիդեո/ֆոտո

Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: «Վերջին զանգը» սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների, ծնողների հուզմունքով, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։

Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են «Վերջին զանգի» արարողությամբ: Այսօր՝ մայիսի 20 -ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում հնչեց 2021 – 2022 ուսումնական տարվա «Վերջին զանգը»:

Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցին հրաժեշտ տվեցին թվով 10 շրջանավարտ` 5 աղջիկ եւ 5 տղա, նրանք 54 -րդ ավարտականերն են 1968 թ -ից մինչեւ այսօր, շրջանավարտների դասղեկն էր Շոթա Յաժյանը:

Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, նրանք ավարտում են թողնելով գեղեցիկ հուշեր, մտնելով դեպի նոր եւ մեծ կյանք իրենց տեղը զիջելով ՝ արդեն գալիք սերնդին:

Թիվ 2 դպրոցը սեպտեմբերին կընդունի առաջին դասարան հաճախող 16 աշակերտ: RadioNOR