
Փոթիում ավտովթարից 11-ամյա տղա է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Գուրիայի փողոցում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ անչափահասին ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին հեծանիվ վարելիս։
Փոթիի հիվանդանոցի տնօրեն Թեա Միգինեիշվիլիի խոսքով՝ 11-ամյա դեռահասը տեղափոխվել է կլինիկա՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։ Նրան փրկել չի հաջողվել»,- ասել է Թեա Միգինեիշվիլին։ 1tv.ge