՛՛Հոգեպես ինձ ծանր է, բայց ինչ կարող եմ անել՛՛,- Խանում Սանոսյան

՛՛Հոգեպես ինձ ծանր է, բայց ինչ կարող եմ անել՛՛,- Խանում Սանոսյան

Խանում Սանոսյանը ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, նրան այդ հարցում օգնում է նրա մայրը՝ Հռիփսիմե Սանոսյանը:

Խանումը 27 տարեկան է, ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում, նրա մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Չնայած կյանքի դժվարություններին՝ նա ձգտում է ապրել և ուրախացնել ծնողներին:
Ինչպես մեզ պատմեց Խանումը, նրանք մի քանի տարի ծնողների հետ ապրել են Ռուսաստանի Սամարա քաղաքում բուժում ստանալու նպատակով:

Խանումը միջնակարգ կրթություն ստացել է տանը և հիվանդանոցում, մանկավարժը ինքն է եկել Խանումի մոտ մասնավոր դասեր տալու համար:
Մանրամասները կարող եք լսել մեր ռեպորտաժում.

Ներկայումս Խանումը ծնողների հետ միասին ապրում է Նինոծմինդա քաղաքում: Խանումը ընկերներ չունի, օրվա մեծ մասն անցկացնում է զարմիկի հետ, դիտում է հեռուստացույց և խաղում համակարգչային խաղեր: Նա ստանում է
216 լարի թոշակ 1-ին կարգի հաշմանդամության համար:

Խանումի մոր խոսքով՝ ինքը շատ անգամ է դիմել Սոցիալական ապահովագրության գործակալություն որպես խնամակալ օգնություն ստանալու խնդրանքով, քանի որ նա չի կարող աշխատել՝ իր դստերը մենակ թողնելով տանը: Հռիփսիմե Սանոսյանը դիմել է նաև գամգեոբայի սոցիալական օգնության բաժին հաշմանդամության սայլակ ստանալու համար, սակայն նրան մերժել են՝ պատասխանելով, որ իր դուստրը միայնակ չի ապրում: Մայրը ստիպված է եղել ինքը գնել սայլակ Թբիլիսիից: ՛՛ Բայց ինչպես ես ապրեմ մենակ, եթե ոչինչ ի վիճակի չեմ անել՛՛,- ասում է Խանումը:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting