Բալթյան երկրները դադարեցրել են էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից։
Լիտվայի դեպքում դա նշանակում է, որ երկիրը դադարեցնում է Ռուսաստանից բոլոր էներգառեսուրսների ներկրումը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Նորդ Փուլ» օպերատորն այսօրվանից դադարեցրել է էլեկտրաէներգիայի գնումը ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։
Լիտվայում ասում են, որ ապագայում իրենց անհրաժեշտ էլեկտրաէներգիան կգնեն Լեհաստանից և Շվեդիայից։ Ավելի վաղ Լիտվան դադարեցրել էր նաև ռուսական նավթի և բնական գազի ներկրումը։ 1tv.ge