Այսօր՝ մայիսի 23-ին, Վրաստանում նշում են վրացական ռադիոյի օրը։
Վրացական ռադիոն, որը հեռարձակվում է 1925 թվականից, հնագույններից է աշխարհում։ Առաջին փորձնական հեռարձակումը հեռարձակվել է 1925 թվականի մայիսի 23-ին։
Այն Վրաստանում հեռարձակվում է արդեն 97 տարի, իրականում այն Եվրոպայի առաջին ռադիոկայաններից է։ 1925 թվականի մայիսի 23-ին Վրաստանում սկսվեց ձայնի դարաշրջանը, եթեր հեռարձակվեց առաջին թեստային հաղորդումը, և առաջին անգամ լսվեց ռադիոհաղորդավարի ձայնը։
Փորձնական հեռարձակումից հետո ռադիոն անցավ կանոնավոր հեռարձակման 1927 թվականի փետրվարին։ Սկզբում եթեր հեռարձակվում էին միայն խոսակցություններ և կենդանի երաժշտության ձայնագրություններ։
Այսօր Վրաստանում գործում է շուրջ 45 ռադիո։
Շնորհավորում ենք բոլոր ռադիոընկերություններին և հավատարիմ ունկնդիրներին: