Ջավախքի ազգային պարկի մասնագետներն արդեն մեկ շաբաթ է մեկ զույգ ֆլամինգոների են հետևում Մադաթափա լճի մոտ։ Ազգային պարկում դեռ չեն կարող կանխորոշել ֆլամինգոները կմնան լճում, թե կշարունակեն թռիչքը: Նրանց պահվածքն այստեղ դեռ ուսումնասիրված չէ:
Ֆլամինգոները տարածված են Աֆրիկայում, Կովկասում (Ադրբեջան), Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Նրանք ապրում են խոշոր գաղութներում՝ ծանծաղ լճակների կամ ծովածոցների ափերին: