
Լուսանկարը՝ «Մթավարի արխիի» տեսանյութից
Գորիի մոտ՝ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել։ Փոխանցում է Netgazeti-ին՝ հղում անելով Գորիի շտապօգնության կենտրոնին։
Կենտրոնի տվյալներով՝ մահացածը մինչև 50 տարեկան տղամարդ էր, վիրավորները բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են Գորիի կլինիկա։
Նշենք, որ տեղեկությունը հաստատել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ aliq.ge