Վրաց-թուրքական սահմանին կկառուցվի մաքսային նոր անցակետ

Վրաց-թուրքական սահմանին կկառուցվի մաքսային նոր անցակետ

Վրաստանի իշխանությունները սկսում են վրաց-թուրքական սահմանին «Մարադիդի-Մուրաթլի» մաքսային նոր անցակետի կառուցում։

Այդ մասին իր թուրք գործընկեր Բյուլենթ Թուֆենքջիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին.
«Այսօր վրաց-թուրքական սահմանին գործում են երեք սահմանային անցակետեր։ Մենք պայմանավորվել ենք, որ համատեղ կղեկավարենք այդ երեք մաքսային անցակետերը, իսկ տեղեկատվությունը փոխանակելու ենք էլեկտրոնային ձևով, ինչը կարագացնի տարանցումը, որը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար»։

Թյուֆենքջին իր հերթին հայտարարել է, որ «Սարփիի» անցակետի վերանորոգումը թուրքական կողմից կսկսվի մեկ ամիս անց. «Մեր հարաբերություններն օրինակելի են մեր հարևանների ու համայն աշխարհի համար։ Հենց այդ ասպեկտն է մեզ հիմք տալիս, որ բոլոր ոլորտներում հարաբերությունները բարձրացվեն ավելի բարձր մակարդակ։
Վրաստանը մեզ համար կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև՝ տարանցիկ տեսանկյունից»։



Opinion, pooling and voting