Փոփոխվել է ուսուցչի գործունեություն սկսելու կարգը

Փոփոխվել է ուսուցչի գործունեություն սկսելու կարգը

Փոփոխվել է «Ուսուցչի գործունեություն սկսելու և դադարեցնելու կանոնները հաստատելու մասին» կարգը։ Փոխանցում է batumelebi.netgazeti.ge-ն։

Ըստ փոփոխության՝ ուսուցիչ նշանակվելուց առաջ անձը պետք է հարցազրույց անցնի հինգ հոգուց կազմված հանձնաժողովի կողմից։

«Հանձնաժողովի անդամների, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի թիվը և կազմը սահմանում է դպրոցի տնօրենը՝ հաշվի առնելով ուսուցչի թափուր պաշտոնի առանձնահատկությունները, բայց ոչ պակաս, քան երեք անդամ, իսկ հանրակրթական դպրոցների դեպքում՝ հինգ անդամից ոչ պակաս»,- ասված է հրամանում։

Նոր կարգի համաձայն՝ հանձնաժողովի անդամները պետք է լինեն անկախ հրավիրված մասնագետներ, իսկ հանրակրթական դպրոցի հանձնաժողովի անդամը պետք է լինի նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարության ոլորտային բաժնի ներկայացուցիչ, ինչպես նաև ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ, Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ, Ուսուցիչների մասնագիտական ​​միության ներկայացուցիչ։

Նշենք, որ նախկին կարգով դպրոցը պարտավորություն չի ունեցել հանձնաժողովում ունենալ նախարարության կամ ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ։

Տնօրենն ինքը կարող էր որոշել հանձնաժողովի անդամների կազմը։ Սակայն նոր կարգի համաձայն՝ տնօրենը պարտավորվելու է հանձնաժողովի կազմում ընդգրկել կրթության նախարարության ներկայացուցչին։