
Մայիսի 24-ի առավոտվանից Նինոծմինդայի շրջանի 4-5 գյուղերի Netcom ընկերության բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:
Այս հարցով մենք կապ հաստատեցինք Netcom ընկերության օպերատորների հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ և մինչև առավոտ համացանցը կվերականգնվի: