Վրաստանի ազգային բանկի տվյալներով ռուսական 100 ռուբլին երեկ՝ մայիսի 24-ին արժեր 4.9280 լարի։
Այսօր՝ մայիսի 25-ին Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն ռուբլին նոր ռեկորդ է սահմանել, 100 ռուբլին արժե 5.0950 լարի։ Այսինքն 1000 ռուբլին հատեց 50 լարիի շեմը։
Դոլարի փոխարժեքը կազմում է 2.8668 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Դոլարը շարունակում է նվազել։
Մեկ եվրոն արժե 3.0706 լարի։ Եվրոն թույլ կերպով բարձրացել է։