
Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայությունը նոր համազգեստ է ձեռք բերել իր աշխատակիցների համար։
Ձեռք են բերվել կոմբինեզոններ (կոշիկներ, բաճկոններ, ժիլետներ)՝ 1995 լարիով։
Անդրանիկ Բդոյանի խոսքով, կոմբինեզոնը շատ կարևոր է աշխատողների համար, նրանք աշխատում են վաղ առավոտյան և երեկոյան, ուստի համազգեստի ռեֆլեկտորները կարևոր դեր են խաղում աշխատողների անվտանգության համար։
Անդրանիկ Բդոյանը հավելեց նաև, որ այս տարի նախատեսում են Նինոծմինդա քաղաքում տնկել արծաթափայլ եղևնիներ։