Առանց կարգավիճակ հաշմանդամություն ունեցող երեխաներ Նինոծմինդայում

Առանց կարգավիճակ հաշմանդամություն ունեցող երեխաներ Նինոծմինդայում

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը հանդիպել է Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ։ Երեխաները, տարբեր պատճառներով, չունեն կարգավիճակ, ինչի պատճառով չեն կարող օգտվել համապատասխան օգնության փաթեթից՝ թե՛ կառավարության, թե՛ քաղաքապետարանի կողմից։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ներկայումս 13 երեխա կա, ովքեր դեռ չունեն այս կարգավիճակը։

Հանդիպման նպատակն է ծնողների հետ միասին պարզել այն բոլոր հանգամանքները, որոնք խանգարում են երեխային ստանալ ֆիզիկական հաշմանդամության կարգավիճակ։ Քաղաքապետարանն իր օգնությունն ու աջակցությունն է առաջարկել ծնողներին այս խնդրի լուծման գործում և առաջարկել, թե որտեղ դիմել կարգավիճակ ստանալու համար։ Ծնողները պետք է իրենց երեխաներին տանեն համապատասխան կլինիկա, որտեղ երեխան հետազոտվելու է: Դրանից հետո այս եզրակացությամբ նրանք պետք է դիմեն Նինոծմինդայի սոցիալական ապահովության գործակալություն գրանցման համար։

Հանդիպումը կազմակերպել էր քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության վարչության պետ Էդգար Ստամբոլցյանը։

Այս երեխաների համար քաղաքապետարանի սոցիալական փաթեթից միանվագ գումար է հատկացվել։ Մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կստանան 150 լարի միանվագ օգնություն՝ տրամադրելով համապատասխան փաստաթղթեր՝ խնամակալի փաստաթղթի պատճեն, երեխայի ծննդյան վկայականի պատճեն, երեխայի հաշմանդամության կարգավիճակը հաստատող պատճեն։ Իսկ 18 տարեկանից բարձր անձինք, անկախ տարիքից, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք կստանան՝ 100 լարի։ Աջակցությունը տրվում է՝ ելնելով կարգավիճակից։