Տառաճանաչ դարձավ ևս մեկ սերունդ

Տառաճանաչ դարձավ ևս մեկ սերունդ

Երեխայի տառաճանաչ դառնալը կյանքի կարևորագույն փուլերից մեկն է։

Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի առաջին ,,բ” դասարանի դասվար Գայանե Ասլանյանի ջանքերով տառաճանաչ դարձավ ևս 17 սան։ Այսօր իրենց նոր և գեղեցիկ դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների ,,Հրաժեշտ այբբենարանին” միջոցառումը, որին ներկա էին աշակերտների ծնողները և ուսուցիչները։ Նոր տառաճանաչ դարձած փոքրիկ սաները մաքուր և անաղարտ հայերենով արտասանեցին և երգեցին` անսահման երջանկացնելով բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման են ներդրել երեխաների գիտելիքներ ձեռք բերելու հարցում։

Յուրաքանչյուր երեխա լույսն է իր տան և յուրահատուկ է յուրովի, իսկ այդ յուրահատկությունների արտահայտման և դրսևորման հարցում մեծ դեր ունի տարրական դպրոցը։ Դասվար Ասլանյանի խոսքով` հնարավոր չէ այս անարատ էակներին չսիրել, խտրականություն դնել կամ էլ ջանք խնայել։ Նա մեծ հույսեր է կապում յուրաքանչյուր երեխայի հետ և հույս ունի որ ապագայում իրեն կտան հպարտանալու առիթ։