
Մոսկվայում կինը տաքսիում մոռացել է իր ինը ամսական որդուն։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Երեխան եղել է օրորոցի մեջ, որը դրված է եղել մեքենայի հետևի նստարանին։ Կինը իջել գնացել է, իսկ տաքսու վարորդը չի նկատել տղային ու գնացել է մեկ այլ հաճախորդի տեղափոխելու։
Ոստիկանության աշխատակիցները սկսել են օգնել կնոջը գտնել երեխային և փնտրել են տաքսու վարորդին։ Սակայն վարորդը ինքն է զանգահարել ոստիկանութուն և վերադարձրել երեխային մորը։