Ինչպե՞ս են պատժում մանկապիղծներին Վրաստանում

Ինչպե՞ս են պատժում մանկապիղծներին Վրաստանում

Վրաստանի գործող օրենսդրությամբ 14 տարին չլրացած անձի բռնաբարությունը համարվում է ծանրացուցիչ հանգամանք և սպառնում է առավելագույնը 15-ից 20 տարվա ազատազրկում։ Սակայն երկրի կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի առաջին ընթերցումը խորհրդարանում անցկացվել է հունիսի 11-ին, նախատեսում է բարձրացնել տարիքային շեմը։ Այս օրինագծի համաձայն՝ 18 տարին չլրացած անձին բռնաբարելը նույնպես պատժվում է ցմահ ազատազրկմամբ։

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի տվյալներով՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթը նախատեսում է նաեւ պատժի ստորին շեմի բարձրացում։ Մասնավորապես, եթե գործող օրենքով մանկապիղծին սպառնում է առնվազն 7 տարվա ազատազրկում, ապա փոփոխությունների փաթեթով նվազագույն պատժաչափը կլինի 9 տարի։ Ինչ վերաբերում է քիմիական ամորձատմանը, ապա իրավական հարցերի հանձնաժողովը պարզաբանում է, որ պատժի այս ձեւը ոչ մի օրենքով չի թույլատրվում։