Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Թամար Բարկալայայի խոսքով՝ առողջապահության նախարարությունն աշխատում է սոցիալական աջակցության համար անհրաժեշտ վարկանիշային միավորների հաշվարկման կանոնի փոփոխության վրա։ Գրում է Ալիք Մեդիան:
Ըստ Բարկալայայի՝ միավորների հաշվարկման նոր կանոնի վրա աշխատանքը, հավանաբար, կավարտվի մինչև տարեվերջ։
«Մենք գիտենք այն մարտահրավերները, որոնք կապված են միավորային համակարգի հետ: Կան խոցելիության նախապես սահմանված չափանիշներ։ Հատուկ չափանիշների վերաբերյալ տեղեկատվություն մուտքագրելու դեպքում միավորները գեներացվում են վիճակագրական բանաձևով: Ո՛չ սոցիալական գործակալը, ո՛չ էլ որևէ այլ աշխատող այս գործին միջամտելու հնարավորություն չունի։ Այս միավորային համակարգը լավ է նրանով, որ սոցիալական գործակալը կամ այլ աշխատողը հնարավորություն չունի սուբյեկտիվորեն որոշել, թե ում օգնել, ում ոչ: Սակայն ինչպես յուրաքանչյուր ծրագիր, սա ևս ունի խնդիրներ, ինչպես օրինակ` չի կարող որոշել խոցելիության բոլոր տեսակները»,- ասել է Բարկալայան։
Նա նաև նշել է, որ անցյալ տարի սկսել են աշխատել Համաշխարհային բանկի հետ՝ փոխելու խոցելիության գործակիցները և դրանք փոխարինելու ժամանակակից տնտեսական խոցելիության գործակիցներով, որոնք կբարելավեն թիրախավորման որակը։tv9news.ge