Որ թիմերն են դուրս եկել եզրափակիչ. Ֆուտբոլային հուշամրցաշար Սերյոժա Քոթոյանի հիշատակին

Որ թիմերն են դուրս եկել եզրափակիչ. Ֆուտբոլային հուշամրցաշար Սերյոժա Քոթոյանի հիշատակին

Երեկ՝ մայիսի 25 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում մեկնարկեց ֆոտբոլային հուշամրցաշար նվիրված վաստակաշատ մանկավարժ Սերյոժա Քոթոյանին:

Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի շրջանի հետեւյալ գյուղերի թիմերը՝ Հեշտիա 1, Հեշտիա 2, Կաթնատու, Փոքր Արագյալ, Ջիգրաշեն, Փոքր Գոնդուրա, Մեծ Խանչալի, Գանձա, Ղաուրմա, Թորիա եւ Փոքր Խանչալի: Ինչպես նաեւ Բեժանոի թիմը Ախալքալաքի մունիցիպալիտետից:

Կիսաեզրափակչում Գանձան 2-0 հաշվով հաղթեց Բեժանոի թիմին, իսկ Հեշտիա եւ Փոքր Գոնդուրա խաղը ավարտվեց (0-0) ոչ -ոքի, որին հաջորդեց 11 մետրանոց հարվածներ, որտեղ Գոնդուրայի թիմը հաղթանակ տարավ նվաճելով եզրափակչի ուղեգիր:

Մայիսի 27 -ին, տեղի կունենա եզրափակիչ հանդիպումները: 3 -րդ տեղի համար կմրցեն Հեշտիայի եւ Բեժանոի թիմերը իսկ 1 -ին հորիզոնականի համար կպայքարեն Գանձան եւ Փոքր Գոնդուրան:

Նշենք, որ մրցաշարը հովանավորել էր Սերյոժա Քոթոյանի որդին՝ Մեխակ Քոթոյանը իսկ կազմակերպչական աշխատանքները իրականացրել են Հեշտիայի երիտասարդությունը: