
Վրաստանի Անկախության օրվա առթիվ Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։
Այս մասին տեղեկատվությունը և համապատասխան լուսանկարները հասանելի են Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ՝ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով»,- ասված է հայտարարության մեջ։ 1tv.ge