Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա ապրիլին Վրաստան է ներկրվել 8 181 տոննա ցորեն և գարի՝ 2,9 մլն դոլար արժողությամբ, ինչը 73,11 տոննայով պակաս է 2021 թվականի ապրիլի համեմատ։
Նշվում է, որ ցորենի ներկրումը նվազել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմի ֆոնին։
Այս տարի ցորենի հիմնական ներկրում իրականացվում է Ռուսաստանից։ Ապրիլին Վրաստանը ՌԴ-ից գնել է 8 117 տոննա ցորեն, ինչը կազմում է ընդհանուր քանակի 99 տոկոսը։ Մնացած 1 տոկոսը գալիս է Ղազախստանից և Ավստրիայից։
Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ամսին Վրաստանը Ռուսաստանից գնել է 28 հազար 261 տոննա ցորեն, ինչը 71 տոկոսով ավելի է այս տարվա համեմատ, մինչդեռ ԱՄՆ-ից նախորդ տարվա ապրիլին գնել է 2 879 տոննա ցորեն։
Ի տարբերություն ցորենի՝ ալյուրի ներմուծումն աճում է։ Այս տարվա ապրիլին Վրաստան է ներկրվել ընդհանուր առմամբ 16 հազար 269 տոննա ալյուր, ինչը 1020 տոկոսով ավելի է նախորդ տարվա ապրիլի համեմատ։ Ներմուծված ապրանքների համար վճարվել է ավելի քան 6 մլն դոլար։
Ռուսաստանը Վրաստանի ալյուրի հիմնական մատակարարն է, ներմուծվող ապրանքների 99 տոկոսը գալիս է Ռուսաստանից, 1 տոկոսը՝ Թուրքիայից և Իտալիայից։
2022 թվականի ապրիլին Վրաստանը Ռուսաստանից գնել է 16 հազար 170 տոննա ալյուր, ինչը 1 039 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ապրիլին։ aliq.ge