
Հայաստանը վեց ամսով արգելել է ցորենի, հնդկաձավարի, եգիպտացորենի, արևածաղկի և գարու արտահանումը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Մամուլի հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ այս ապրանքների Հայաստանի տեղական արտադրությունը չի բավարարում երկրի կարիքները, և դա հիմնականում արվում է ներմուծման հաշվին։
Արգելքը չի վերաբերում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին։