Վարչապետի նոր նախաձեռնությունը անձնագրերի վերաբերյալ

Վարչապետի նոր նախաձեռնությունը անձնագրերի վերաբերյալ

Վարչապետը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ սփյուռքի ներկայացուցիչները արտերկրում վրացական անձնագիր ստանալիս օգտվեն նույն վճարից, ինչ Վրաստանում է։

Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Սփյուռքի օրվան նվիրված ֆորումում՝ «Վրացական սփյուռքը հանուն Վրաստանի եվրոպական ապագայի»։

«Ինչու, օրինակ, տարիների ընթացքում արտերկրում ապրող սփյուռքի ներկայացուցչի համար անձնագիր ստանալու արժեքը 130 ԱՄՆ դոլար էր, եթե չեմ սխալվում, իսկ այն ժամանակ Վրաստանում երկու, երեք անգամ պակաս։ Մենք խոսել ենք նաև այդ մասին և պարոն Ռատի Բրեգաձեի նախաձեռնությամբ այս սակագները, բնականաբար, կհավասարեցվեն։ Մենք չպետք է ունենանք որեւէ բաժանում, տարբերություն Վրաստանում ապրող մարդու, քաղաքացու եւ արտերկրում ապրող քաղաքացու միջեւ»,– ասել է նա։

Վարչապետի հանձնարարությամբ Արդարադատության նախարարությունը սկսել է աշխատել, և սեպտեմբերին համապատասխան օրինագիծը կներկայացվի խորհրդարան։