Սաթխա գյուղի հանրային դպրոցում անցկացվեց աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն», որին մասնակցում էին 8-րդ և 9-րդ դասարանի սաները: Միջոցաումը կազմակրպել էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ելենա Գինոսյանը:
Աշակերտները հանդես եկան հեզաճկուն պարերով և գեղեցիկ երգերով մեծ բավակաւթյուն պատճառելով հանդիսատեսին:
«Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլու, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ:
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիում։
«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում, արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում ևս նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր: