Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Վրաստանի օրենսդիր մարմին է անցնում 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և «Վրաստանի հայրենասերների դաշինքը»:
Այս մասին վկայում են 99,92%-ի հաշվարկի տվյալները, որոնք հրապարակվել են երկրի ԿԸՀ կայքում:
«3699 (99,92%) ընտրատեղամասերի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստանում է ընտրողների ձայների 48,6%,-ը կամ 856 858, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27,14%-ը կամ 478 416 ձայն: «Վրաստանի հայրենասերների դաշինքը» ստանում է ընտրողների ձայների 5%-ը կամ 88 032 ձայն»,- հայտնում է ԿԸՀ-ն: