ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1995 թվականին ծնված Ի.Կ.-ին` դիտավորյալ սպանության մեղադրանքով: Գերատեսչության տվյալներով, հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 7-ից 15 տարվա ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա մայիսի 26-ին Գարդաբանիի քաղաքապետարանում մեղադրյալ Ի.Կ.-ն և նրա համագյուղացին, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 1992 թվականին ծնված Ռ.Մ.-ն բանավոր և ֆիզիկապես առերեսվել են, որի ընթացքում Ռ.Մ.-ն իր դանակով վիրավորել է Ի.Կ.-ին։ Դրանից հետո Ի.Կ.-ն, վրեժխնդրի մոտիվով իր ավտոմեքենայից հանել է դանակը, Ռ.Մ.-ին վիրավորվել է որովայնի հատվածում և դեպքի վայրից դիմել փախուստի։ Վիրավոր Ռ.Մ.-ին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ոստիկանները Ի.Կ.-ին բերման են ենթարկել դեպքի հաջորդ օրը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ դիտավորյալ սպանության փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։1tv.ge