
Վրաստանի պատմական մայրաքաղաք Մցխեթայում (Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա) տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Մթավարի արխի հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միկրոավտոբուսը, որում եղել են մի քանի ուղեւորներ, մխրճվել է ցանկապատի մեջ ու բռնկվել։
Տուժածներին տեղափոխել են մոտակա կլինիկաներ։
Քրեական գործը վարվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու կամ տրանսպորտային միջոցների շահագործումը, որը հանգեցրել է մարդու մահվան»։