ՌԴ 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է

ՌԴ 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է

Sputnik Արմենիան գրում է.  ՌԴ հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների չվերթերի ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 6-ը։ Այս մասին հայտնում է «Ռոսավիացիան»։

«Ռուսաստանյան 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 6-ը` Մոսկվայի ժամանակով ժամը 03:45–ը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Թռիչքները ժամանակավոր կասեցվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։

Հիշեցնենք, որ սահմանափակումները գործում են փետրվարի 24-ից` Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկի պահից։ shamshyan.com