Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է Թբիլիսիում տրանսգենդերների վրա հարձակման փաստը։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Չուգուրեթի թաղամասում մի տղամարդ եկել է բնակարան, որտեղ մի քանի տրանս կանայք են եղել և պահանջել սեքս ծառայություններ մատուցել։ Մերժումից հետո նա մի ամբողջ խումբ է կանչել իրեն օգնելու՝ հինգ տրանսգենդերների ծեծի են ենթարկել։
Նախնական տվյալներով՝ խմբակային հարձակմանը մասնակցել է մինչև 30 մարդ՝ զինված քարերով։
Տուժածները լրագրողներին ասել են, որ հարձակումը համարում են նախապես ծրագրված։
Դեպքի մասին տեղյակ է Վրաստանի հանրային պաշտպանը։