«Աջակցություն գյուղատնտեսական նշանակոիթյան հողերի սեփականատերերին» պետական ծրագրի շրջանակներում բալեր են շնորհվել 200 հազար ֆերմերների, հայտնում է Գյուղական զարգացման գործակալությունը։
Այն ֆերմերներին, ովքեր օրինականորեն տիրապետում են 0,25-ից 1,25 հեկտար տարածքով գրանցված հողատարածքներին, ստանում են գյուղատնտեսական հատուկ միավորներ 1 հեկտարի համար 300 լարիի չափով:
Ֆերմերները կարող են պարարտանյութեր և բույսերի պաշտպանության միջոցներ, սերմեր կամ գյուղատնտեսական գործիքներ գնել Վրաստանի ավելի քան 300 մասնագիտացված խանութներից, ասվում է զեկույցում։
Ծրագրի մասնակիցներին քայլ առ քայլ կսպասարկի ավելի քան 500 մանրածախ օբյեկտ։
Այս պահին ավելի քան 17 հազար ֆերմերներ ակտիվացրել են իրենց գյուղատնտեսական քարտերը։ Հաշվեգրված սուբսիդավորման գումարը կազմել է մոտավորապես 3,5 մլն լարի, որից 1,2 մլն լարին արդեն կանխիկացվել է հատուկ կետերում։
Նոյեմբերի 30-ին լրանում է պետական ծրագրով գյուղացիների կողմից գյուղատնտեսական ապրանքներ ձեռք բերելու համար ագրոկետերից օգտվելու ժամկետը։ Նշված ժամկետից հետո կուտակված միավորները չեղյալ են հայտարարվում։
Ընդհանուր առմամբ, ավելի քան 300 հազար մանր հողատերեր կկարողանան օգտվել պետական ծրագրից։