Վրաստանում դատապարտյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ

Վրաստանում դատապարտյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ

Վրացական բանտերում պատիժ կրող դատապարտյալները կկարողանան հեռավար սովորել Թվային համալսարանի նախագծի շրջանակներում, ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականացվում է կրթության նախարարության հետ համատեղ։

«Այս նախագծի արդյունքում դատապարտյալներն ու մեղադրյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ հեռավար ուսուցման միջոցով՝ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրերով՝ Վրաստանում հավատարմագրված համալսարանում»,– ասել է Ռատի Բրեգաձեն:

Նախարարը նշել է, որ այս նախաձեռնությունը կնպաստի դատապարտյալների վերասոցիալականացմանը, ինչպես նաև կրթության իրավունքի լիարժեք իրացմանը։

Արդարադատության նախարարը շեշտել է նաև, որ բոլոր քրեակատարողական հիմնարկները հագեցած են համապատասխան գրադարաններով, որտեղ գրքային ֆոնդը մշտապես համալրվում է։ tv9news.ge