Ջավախքցի բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակով անցավ եզրափակիչ փուլ

Ջավախքցի բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակով  անցավ եզրափակիչ փուլ

Այսօր բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 60 կգ քաշային Արտյուշ Գոմցյանը մրցեց Հունգարիայի ներկայացուցչի հետ: Տպավորիչ և դիտարժան մենամարտում Վրաստանը ներկայացնող մեր բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ փուլ:

2022 թվականին բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվում է Երևանում: Վրաստանից Եվրոպայի առաջնությունում պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է նաև ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը:

Արտյուշ Գոմցյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Նա հանդես է գալիս 60կգ քաշային կարգում: Մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում, իսկ մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկրպագուների չդադարող՝ «Արտյուշ, Արտյուշ» բացականչությունների ներքո նա 5։0 հաշվով փայլուն հաղթանակ տոնեց Հունգարիայի բռնցքամարտիկ Վերես Ռոլանդ Հանի նկատմամբ:

Վճռորոշ պայքարը կկայանա մայիսի 30-ին։

Մայիսի 22-ից մինչև մայիսի 31-ը Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ուժեղագույն բռնցքամարտիկի կոչման համար պայքարում են 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։

Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։jnews.ge